Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ իսկական որս է սկսվել:

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը արգելանք է դրել Եղիազարյանին պատկանող գույքի վրա: Ինչպես RBC-ին հայտնել է գործով տուժողի պաշտպան Ռուբեն Մարկարյանը,  իր պաշտպանյալ Միխայիլ Անանեւը նման միջնորդություն է ներկայացրել դեռ երկու շաբաթ առաջ:

Իսկ Եղիազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Մարկարյանի խոսքով, հետախուզման համար հիմք է ծառայել այն, որ պատգամավորը հրաժարվել է ներկայանալ հարցաքննությանը, նաեւ հայտնի չէ նրա գտնվելու վայրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եղիազարյանի նկատմամբ քրգործ է  հարուցվել առանձնապես խոշոր չափերի մեքենայությունների համար: Նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում: