Աշոտ Եղիազարյանի փաստաբաններն անօրինական են համարում Ռուսաստանի Պետդումայի պատգամավորին դաշնային հետախուզման մեջ հայատարարելու որոշումը:

Եղիազարյանի փաստաբան Դմիտրի Բարանիկովը Իրավական եւ դատական տեղեկատվության ռուսաստանյան գործակալությանը հայտնել է, թե հետախուզում է հայտարարվում այն մարդու նկատմամաբ, որի գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն Աշոտ Եղիազարյանը պաշտոնապես հայտարարել է, որ գտնվում է ԱՄՆ-ում: