Volkswagen ընկերությունն ուսումնասիրում է Arteon ունիվերսալի թողարկման հնարավորությունները։ Այս մասին հայտնել է Autocar-ը։

«Մենք մտադիր ենք Arteon-ը մոդելների ընտանիք դարձնել։ Հենց հիմա ես ունեմ ունիվերսալ թողարկելու առաջարկություն։ Այդ մոդելը դեռ չի հաստատվել, սակայն այն հոյակապ հնարավորություններ ունի»,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Էլմար Լիխարցը։

 Arteon սեդանը առաջին անգամ ցուցադրվել է Ժնեւում այս տարվա մարտին։ Մոդելը համարվում է Passat CC-ի իրավահաջորդը։ Arteon–ի հիմքում  MQB մոդուլային հարթակի նույն վարկածն է, որը օգտագործվել է վերջին սերնդի Passat-ի մշակման համար։  Volkswagen Arteon –ի շարժիչների գամման ներառում է երեք բենզինի ու երեք դիզելային շարժիչներ՝ 150-ից մինչեւ 240 ձիաուժ հզորությամբ։ Մոդելի վաճառքը Եվրոպայում կսկսվի ամռանը։