Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Opel ընկերությունից Ampera-e էլեկտրական մեքենա է ստացել: Մեքենան Հովվապետին փոխանցել է անձամբ գերմանական ընկերության ղեկավար Կառլ Թոմաս Նոյմանը:

Ըստ Motor-ի՝ Opel Ampera-e-ն Chevrolet Bolt-ի եվրոպական տարբերակն է: Հեչբեքը 204 ուժանոց էլեկտրական շարժիչ ունի՝ 60 կՎտ/ժ տարողությամբ մարտկոցներով: Մեքենայի առավելագույն արագությունը 150 կմ/ժ է, մեկ լիցքավորմամբ կարող է մինչեւ 520 կմ ճանապարհ անցնել:

Հռոմի Պապի վերջին պաշտոնական մեքենան Hyundai Santa Fe քրոսովերն է, որը կաբրիոլետի են վերածել: Մինչ այդ Ֆրանցիսկոս Պապը երթեւեկում էր Mercedes-Benz M-Class-ով: