Մյունխենի դատախազությունն ընդլայնել է հետաքննությունը Audi կոնցեռնի նկատմամբ՝ դիզելային ավտոմեքենաների արտանետումների մասին տվյալները կանխամտածված նվազեցնելու գործի շրջանակում։
Հետաքննությանն այժմ միացել են փորձագետներ Գերմանիայից եւ Եվրոպայի այլ երկրներից: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով DW-ն։
Հետաքննություն է տարվում՝ խարդախության եւ քրեորեն պատժելի գովազդի հետ կապված։ Սակայն հետաքննությունը Տրասնպորտի դաշնային գերատեսչությունից տվյալներ չի ստացել նշված գործի հետ կապված հնարավոր խարդախության մասին։





























