Need For Speed շարքի նոր խաղի՝ Payback–ի պաշտոնական գովազդում ցուցադրված է նոր սե8նդի  BMW M5 լիցքավորված սեդանը։ Այն կարելի է տեսնել նաեւ առաջին թրեյլերում, որը թողարկվել է հունիսի 2-ին։ Ընդ որում բուն մեքենայի պրեմիերան դեռ չի կայացել, այն միայն կամուֆլյաժով են ցուցադրել, հայտնում է Motor-ը։

Նոր BMW M5-y սարքավորված է լինելու 4․4 լիտրանոց «տուրբո-ությակով», որի հզորությունը դեռ չեն հայտնել, ութ միջակայքով փոխանցման ավտոմատ տուփով, նաեւ ետեւի ակտիվ M- դիֆերենցիալով՝ 100-տոկոսանոց արգելափակման հնարավորությամբ։

Գերմանական ընկերությունից հայտնել են, որ նորույթն իր նախորդից ավելի արագ է լինելու։ Ճշգրիտ թվեր չեն ներկայացվում, սակայն նախորդը զրոյից 100 կմ/ժ արագություն էր բացում 4․3 վայրկյանում։