Toyota Motor ճապոնական ընկերությունը վաճառել է իրեն պատկանող Tesla Motors-ի բոլոր բաժնետոմսերը՝ դադարեցնելով ամերիկյան ընկերության հետ համագործակցությունն ու դուրս գալով դրա կապիտալից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությունը։

Հիշեցնենք, որ ավտոարտադրողները համագործակցության մասին հայտարարել են 2010 թվականին մայիսին, երբ Toyota-ն գնեց Tesla-ի բաժնետոմսերի 3,15 տոկոսը։

Ըստ տեղեկությունների՝ Toyota-ն ամերիկյան ընկերության բաժնետոմսերի մի մասից ազատվել է դեռ 2014 թվականի հոկտեմբերին, իսկ մինչեւ նախորդ տարվա վերջ վաճառեց նաեւ մյուս մասը։ 

Աղբյուրները նշում են, որ Toyota-ն որոշեց դադարեցնել համագործակցությունը Tesla-ի հետ, քանի որ դրանում իմաստ չի տեսնում. նա ինքն ունի էլեկտրոմոբիլների մշակման սեփական ծրագիրը։ Մասնավորապես, 2016-ին հենց այդ նպատակով ընկերությունում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որի խնդիրն է տարողունակ մարտկոցներ մշակելը։ Մամուլի տվյալներով՝ արեն 2020 թվականին ճապոնական ընկերությունը պատրաստվում է էլեկտրոմոբիլների զանգվածային արտադրություն սկսել։