Aston Martin ընկերությունը նախատեսում է 2020 թվականին նոր միջին շարժիչով սուպերքար թողարկել, որը կկարողանա մրցակցել Ferrari 488-ի հետ։ Այս մասին հայտնել է բրիտանական ապրանքանիշի ղեկավար Էնդի Փալմերան, հաղորդում է Autonews-ը։
Նա հայտարարել է, որ ընկերությունն առաջիկա 7 տարում պատրաստվում է 7 նորույթ ներկայացնել։ «2019-ին մենք կթողարկենք DBX քրոսովերը, իսկ մեկ տարի անց կներկայացնենք սուպերքար, որը հնարավոր կլինի կոչել Ferrari 488-ի մրցակից։ Հետո մենք կունենանք Lagonda 1 եւ Lagonda 2 մոդելները։ Յուրաքանչյուր մոդելի կյանքի տեւողությունը կլինի 7 տարի։ Այսպիսով, 2023 թվականին հնարավոր կլինի սպասել DB12 մոդելին»,- հստակեցրել է Փալմերը։





























