«Սոցիոմետր» կենտրոնի կողմից տրված այն հարցին, թե ինչպես են գնահատում հայ-թուրքական մերձեցման քայլերը, 1650 հայաստանցիների 34 տոկոսը պատասխանել է՝ ավելի շուտ դրական։ Երեւույթը միանշանակ դրական է գնահատել հարցվածների 6,9 տոկոսը։ Մարդկանց բավական զգալի՝ 30 տոկոսը հայ-թուրքական մերձեցումը դիտել են իբրեւ ավելի շատ բացասական երեւույթ, իսկ 24,8 տոկոսն ավելի կտրուկ է գտնվել՝ նշելով, որ գործընթացը միանշանակ բացասական է գնահատում։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմական նոր պայմանագրին, ապա հարցվածների 55,5 տոկոսը երեւույթը դիտել է որպես միանշական դրական քայլ։ Հայ-ռուսական ռազմական մերձեցմանը կտրականապես դեմ է արտահայտվել մարդկանց 1,6 տոկոսը։

Լեռնային Ղարաբաղի մասով «Սոցիոմետրը» պարզել է՝  հարցվածների 32,7 տոկոսը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին կա ներկայումս։ 23,3 տոկոսը հավանական է համարել, որ Լեռնային Ղարաբաղը կանկախանա առանց տարածքների վերադարձման, իսկ 15 տոկոսն էլ չի բացառել, որ ԼՂՀ կարող է միանալ Հայաստանին։