Abarth-ը բեռնատարների իտալական արտադրող Iveco-ի համար «սպորտային» Stralis XP TCO2 Champion բեռնատար է նախապատրաստել։ Ավտոմեքենան նվիրված է ֆիրմաների գործընկերական համաձայնագրին։ Առաջիկա երեք տարում Iveco-ն կլինի Abarth մրցարշավային թիմի պաշտոնական փոխադրողը, հաղորդում է Motor-ը։
«Սպորտային» բեռնատարներն աչքի են ընկնում միայն կոսմետիկ փոփոխություններով։ Գունային սխեման Abarth-ի ոճով է։ Այն սպիտակ է՝ կարմիր գծերով եւ սեւ տարրերով։
Սրահում առկա ղեկը կոնտրաստային դարձերով է։ Նստարանների կաշին երկու գույն ունի։
Կթողարկվի նման բեռնատարի 124 օրինակ՝ ի պատիվ Abarth 124 եւ նրա մրցարշավային տարբերակ R-GT մոդելի։































