Ես պետք է խելամիտ լինեի եւ հասկանայի, որ 30 տարվա ընդմիջումից հետո դարձյալ ֆուտբոլ խաղալն այնքան էլ լավ գաղափար չէ: Հունիսի 12-ին՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
«Գնդակը նետեց մի իտալացի, եւ ես փորձեցի այն որսալ: Ես, ավելի շուտ, կանցնեմ մեր սիրելի կանադական մարզաձեւին՝ հոկեյին, որտեղ ավելի քիչ վնասվածքներ կլինեն»,- ժպտալով ասաց Ապաթուրայը:





























