Արաբ շեյխի համար կառուցել են աշխարհում ամենամեծ Ford Mustang-ը։ Սպորտքարի թափքը տեղադրել են Ram փիքափի շասիին, որը 2015 թվականի մոդելի նմուշ էր եւ ունի 6,4 լիտրանոց ութ գլանային շարժիչ, փոխանցում է Motor-ը։

Նախագիծն իրականացրել է դիզայներ Հուսեյն Ալբագալին՝ շեյխ Համդան բին Համդան ալ Նահյանի պատվերով։ Ավտոմեքենայի կառուցումը 7 ամիս է տեւել։

Ավտոմեքենայի համար թափքերի նոր պանելներ են պատրաստել։ Ավտոմեքենան կառուցվել է մեկ օրինակով։