Չեխական Skoda ավտոմոբիլային ապրանքանիշը թողարկել է Octavia մոդելի վեց միլիոներորդ նմուշը, հայտնում է Lenta-ն։

Հոբելյանական մեքենան թողարկվել է Մլադա- Բոլեսլավայի գործարանում։ Այդ անունով ամենաառաջին մեքենաները արտադրվել են դեռ 1959-ին, իսկ նորացված Skoda Octavia-ի պրեմիերան կայացել է 1996-ին։ Հիմա թողարկվում է մոդելի երրորդ սերունդը։ Անունը գոյացել է լատինական Octo ՝ «ութ» բառից, քանի որ օրիգինալ մոդելը եղել է թվով ութերորդ մոդելը, որը ապրանքանիշը թողարկել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։