Tesla էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրողը ներկայացրել է Model S-ի եւ Model X-ի հերթական թարմացումները:
Ինչպես հայտնում է «Կոլեսան», առավել նկատելի փոփոխությունները վերաբերել են Model S-ի բազային տարբերակին: Հինգդռնանի Model S 75-ը եւ նրա երկշարժիչային 75D տարբերակը զրոյից մինչեւ 100 կմ/ժամ արագությունը սկսել են հավաքել մեկ վայրկայնով ավելի արագ: 75 մոդիֆիկացիան «հարյուրակը» 5,5 վայրկյանի փոխարեն 4,2 վայրկյանում է հավաքում, իսկ 75D-ն համանման փորձարկում է անցնում 5,2 վայրկյանի փոխարեն 4,2 վայրկյանի համար:
Model X քրոսովերները, որոնք վաճառվում են միայն երկշարժիչային տարբերակով, նույնպես ավելի արագընթաց են դարձել: 75D տարբերակը «հարյուրյակը» հավաքում է 6,0 վայրկյանի փոխարեն 4,9 վայրկյանում, իսկ 100D-ն` 5,5 վայրկյանի փոխարեն 4,7 վայրկյանում: Դրանից զատ, Model X-ը յոթտեղանոց է դարձել` երկրորդ եւ երրորդ շարքի ծալովի նստատեղերով: Այս տարբերակը 3 հազար դոլար արժե:
Միակ բացասականն այն է, որ վերջին թարմացումները կգործեն միայն նոր ավտոմեքենաների դեպքում: Արդեն վաճառվածների համար դրանք անհասանելի են, քանի որ արտադրողականության բարելավման համար սարքավորումների արդիականացում է պահանջվել:





























