Համացանցում են հայտնվել նոր Nissan Leaf-ի լուսանկարները:
Ինչպես հայտնում է «Կոլեսան», ավտոմեքենան կերկայացվի սեպտեմբերի 6-ին: Նախնական տեղեկություններով` շնորհանդեսը տեղի կունենա Տոկիոյում հատուկ կազմակերպված միջոցառման շրջանակում, իսկ հրապարակային պրեմիերան, ինչպես սպասվում է, կանցկացվի Ֆրանկֆուրտի ավտոսրահում, որը մեկնարկում է սեպտեմբերի 12-ին:
Նորույթի լուսանկարները «Թվիթերում» հրապարակել է օգտատերերից մեկը: Լուսանկարներում պատկերված էլեկտրամոբիլի նոր գեներացիայի թափքն ամբողջովին ծածկում է կամուֆլյաժային թաղանթը:
Արտադրողն արդեն հայտնել է, որ նոր Leaf-ը կունենա ProPilot համակարգ, որի միջոցով կկարողանա ինքնուրույն ընթանալ միակողմանի երթեւեկությամբ խճուղով: Նաեւ նախնական տեղեկություն կա, որ էլեկտրամոբիլը հասանելի կլինի մարտկոցի 2 լրակազմի ընտրությամբ, որոնցից մեկի տարողությունը կկազմի 60 կՎտ/ժամ, իսկ ընթացքի ենթադրվող պաշարը` մոտ 550 կմ:





























