95-ամյա իտալացի ռեժիսոր Մարիո Մոնիչելլին ինքնասպան է եղել: Նա դուրս է նետվել Հռոմի Սան-Ջովաննի հիվանդանոցի 5-րդ հարկի պատուհանից, որտեղ բուժվում էր քաղցկեղից:

Նման քայլի դիմելու դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Սցենարիստ, ռեժիսոր եւ դերասան Մարիո Մոնիչելլիի կարիերան սկսվել է ավելի քան 70 տարի առաջ: Նա Իտալիայում 40-50-ականների կատակերգական կինեմատոգրաֆի դեմքերից էր: Նրա ֆիլմերում նկարվել են Մարչելո Մաստրոյանին, Սոֆի Լորենը, Տոտոն եւ Ալբերտո Սորդին: