Сraigslist կայքում հայտարարություն է տեղադրվել 1998 թվականի Mitsubishi 3000GT VR4-ի վաճառքի մասին։ Motor-ը, վկայակոչելով Jalopnik պորտալը, գրում է, որ մինչ այդ ավտոմեքենան արժեր 500 հազար դոլար, իսկ նույն տարեթվի միեւնույն մոդելի իրական արժեքը շուրջ 4000 դոլար է։

Իր հայտարարությունում վաճառողը նշում է, որ ավտոմեքենան հազվագյուտ է՝ գոյություն ունեցող 231 նմուշներից մեկը։ Նա նաեւ նշում է, որ Mitsubishi 3000GT VR4-ը յուրօրինակ է նրանով, հայտնվել է շատ համակարգչային խաղերում։ 

Բացի այդ, վաճառողի խոսքով՝ ավտոմեքենան նկարահանվել է «Ֆորսաժ»-ում։ Ավտոմեքենայում տեղադրված մոնիտորի էկրանին կարելի է տեսնել ֆիլմի հերոսներից մեկին, որը PlayStation2 ածանցյալի խաղում խաղացել է այդ ավտոմեքենայով։

Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք նշված հայտարարությունն իրական է, թե որեւէ մեկի չար կատակը։