Ferrari ընկերությունը քրոսօվեր է պատրաստում։ Արտասովոր մոդելը հայտնվելու է 2021-ին ու ստանալու է հիբրիդային ուժային սարքավորում, գրում է Motor-ը։

Մեքենան ունի F16X անվանումը։ Ընկերությունում պնդում են, որ դա չի լինելու քրոսօվեր կամ ամենագնաց՝ այդ բառի բուն իմաստով։ Պարբերականի զրուցակիցների խոսքով, իտալական ապրանքանիշը կթողարկի «հինգդռնանի բարձր կուպե»։

Նորույթը կառուցված է լինելու նույն ալյումինային հարթակի վրա, որի վրա Ferrari-ում կպատրաստեն GTC4 Lusso մոդելի իրավահաջորդին։ Դրանից քրոսօվերը կփոխառի նաեւ ամբողջական շարժակի համակարգը։ Ընդ որում չափսերով F16X զգալիորեն բարձր կլինի։