Ինտերպոլը կալանքի թույլտվություն է տվել WikiLeaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանջին կալանավորելու համար: Ինտերպոլը կոչ է արել այդ կառույցի մեջ մտնող բոլոր երկրներին՝ պատրաստ լինել կալանավորել բռնաբարության մեջ կասկածվող Ասանջին:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Շվեցարիայի դատախազությունը նոյեմբերի 21-ին դիմել էր Ինտերպոլին՝ Ասանջի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար: Ասանջը կասկածվում է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ: Իսկ Էկվադորը հանդես է եկել սկանդալային կայքի հիմնադիրին քաղաքական ապաստան տալու հայտարարությամբ: WikiLeaks-ը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հրապարակեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի քանի հազար գաղտնի փաստաթղթեր: