McLaren ընկերության նախկին ղեկավար Ռոն Դեննիդը կարող է ֆիրմայից վերցնել «Ֆորմուլա 1» պատմական մեքենաների հավաքածուն։ Motor -ի փոխանցմամբ «Մաքլարենը» պետք է Դեննիսին վճարի գրեթե 50 մլն դոլար՝ վաճառված բաժնետոմսերի համար։ Հակառակ դեպքում նրան բաժին կհասնեն 13 ավտոմեքենաներ, որոնց մեծ մասը հաղթել է աշխարհի առաջնությունում։

Ընկերության ղեկավարի պաշտոնից Դենիսի հեռանալու մասին հայտնի էր դարձել դեռ հունիսին։ Նա վաճառել է բաժնետոմսերի իր բաժինը McLaren Technology Group ու McLaren Automotive ընկերություններին։ Հետագայում պարզվել է, որ Դեննիսի ու մյուս բաժնետերերի միջ եւ համաձայնագրում նշված է, որ եթե ֆիրման նրան գումարը չվճարի՝ ապա պարտավոր կլինի այդ մեքենաները տալ նրան։