ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունում, որը մեկնաբանել է Կոնգրեսի՝ ՌԴ-ի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը։
«Պատժամիջոցների վերաբերյալ օրինագծին գրեթե միաձայն կողմ քվեարկելը ցույց է տալի ամերիկացի ժողովրդի ցանկությունը՝ տեսնելու, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման քայլեր է ձեռնարկում։ Մենք հույս ունենք, որ երկու երկրները կհամագործակցեն հիմնական գլոբալ հարցերի շուրջ, եւ պատժամիջոցներն այլեւս պետք չեն լինի։ Մենք կաշխատենք մեր ընկերների ու գործընկերների հետ՝ մեր հաղորդագրությունը Ռուսաստանին, Իրանին եւ Հյուսիսային Կորեային հասցնելու համար»,- ասել է Թիլերսոնը։




























