Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն մտադիր չէ պաշտոնաթող լինել կամ մահանալ։ Այս մասին Մուգաբեն հայտարարել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Ի դեպ՝ նա երկիրը ղեկավարում է 1980 թվականից՝ անկախություն ստանալուց հետո։
«Լուրեր են պտտվում, թե նախագահը կհեռանա։ Բայց ես չեմ հեռանա։ Ասում են, թե նախագահը կմահանա, բայց ես չեմ մահանա։ Ես ունեմ որոշ խնդիրներ, սակայն իմ ներքին օրգանները լավ վիճակում են»,- ասել է նա ներկաներին։




























