2019 թվականից հետո թողարկված Maserati-ի բոլոր նոր ավտոմեքենաները հիբրիդային կամ էլեկտրական շարժիչ կունենան: Այս մասին հաղորդում է Autonews-ը՝ վկայակոչելով Fiat Chrysler Automobiles-ի (FCA) ղեկավար Սերջիո Մարկիոննեին:

Իտալական ապրանքանիշի մեքենաների «հիբրիդայնացումը» FCA-ի նոր ռազմավարության մաս է կազմում, որի համաձայն՝ 2022 թվականից հետո ապրանքանիշի մեքենաների կեսից ավելին FCA «կանաչ» շարժիչներ է ունենալու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Maserati-ն նոր ավտոմոբիլային ճարտարապետություն է մշակում, որի հիման վրա հնարավոր կլինի կոմբինացված կամ լիարժեք էլեկտրական շարժիչներ ստեղծել: