Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել մարդկանց առեւտրի զոհերի՝ հատկապես կանանց ու երեխաների պաշտպանությամբ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սուրբ գահի տպագրության ծառայությունը։ Իր «Երկնային հրեշտակ» քարոզի ժամանակ Հռոմի պապը հիշեցրել է Մարդկանց առեւտրի դեմ պայքարի համաշխարհային օրվա մասին։

Նրա խոսքով, ամեն տարի հազարավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ են դառնում աշխատանքային ու սեռական շահագործման ու մարդկանց օրգանների առեւտրի անմեղ զոհերը։

«Ու թվում է, թե մենք դրան այնքան ենք սովորել, որ նորմալ ենք համարում»,- նշել է Ֆրանցիսկոսը։ Նա բոլորին կոչ է արել գործողությունների դիմել, որպեսզի այդ սարսափելի երեւույթը ստանա արժանի դիմադրություն։