Ռուս զինվորականները բնապահպանական մաքրման ժամանակ Արկտիկյան գոտուց 3․8 հազար տոննա ջարդոն կհանեն 2017-ին։ Այս մասին հուլիսի 30-ին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ջարդոնի հավաքումից բացի ՊՆ ստորաբաժանումները կշարունակեն հին ու քանդված շենքերի ապամոնտաժումը, հողաբարելման աշխատանքներ կիրականացնեն  Ռուսաստանի ՊՆ տարածքներում ու Արկտիկայից ջարդոնը կտեղափոխեն մայրցամաք՝ հետագա վերամշակման համար, հավելեց նա։