Հուլիսի 30-ի առավոտյան, սահմանադիր ժողովի ընտրությունների օրը, Վենեսուելայի Լիբերտադոր համայնքում ընտրատեղամասի մոտ երկու մարդու են սպանել ։ Այս մասին գրում է El Nacional-ը։
Տեղի պարբերականի տվյալներով, զոհվածներից մեկը Սիմոն Ռոդրիգեսի անվան ուսումնական կենտրոնի պահակն էր, որտեղ էլ հենց բացվել էր ընտրատեղամաս։
Զոհերի ինքնությունն արդեն պարզվել է։ Նրանք են Էդուարդո Օլավեն ու Անջելո Յորդանո Մենդեսը։
Հարձակումը տեղի է ունեցել չնայած հաստատությունները պաշտպանում էին ուժայինները ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հայտարարած «Հանրապետության ծրագրի» շրջանակում՝ ընտրողների ու ընտրությունների պաշտպանության համար։




























