Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմանում ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ Սեւանի հիվանդանոցի հարեւանթյամբ երիտասարդ տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դ. Ա-ի դին: Ոստիկանները տաք հետքերով պարզել եւ սպանությունը կատարելու կասկածանքով Սեւանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել
Պարզվել է, որ սպանվել է նաեւ Սեւանի «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանը, որին, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել եւ Աշոտ Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սեւանի ոստիկանություն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում




























