Audi-ն՝ Volkswagen կոնցերնի ավտոարտադրողը, 2022 թվականին ծախսերը կկրճատի 12 մլրդ դոլարով։ Միջոցներն ընկերությունը կներդնի նոր էլեկտրոմոբիլների մշակման եւ արտադրության մեջ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով  Reuters-ը։

Նշվում է, որ մինչեւ 2022 թվական ընկերությունը նախատեսում է հինգ էլեկտրոմոբիլ թողարկել։ Դրանցից մեկը՝ սպորտային e-tron – Audi ինքնագնացը, ծրագրում է ներկայացնել արդեն 2018 թվականին, Բրյուսելում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Volkswagen կոնցերնը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ նրա արտադրած ավտոմեքենաներում ծրագրային ապահովում է հայտնաբերվել, որը թույլ է տվել դիզելային շարժիչով մեքենաների արտանետած գազում նվազեցնել վնասակար նյութերի պարունակության ցուցիչը։