BMW ընկերությունը Facebook-ի իր էջում հրապարակել է նոր ավտոմեքենայի թիզերը։ Բաց թափքով ավտոմեքենան կներկայացվի օգոստոսի 17-ին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն, փոխանցում է Motor-ը։

Ենթադրվում է, որ դա կլինի այն կոնցեպտը, որն արտադրողը կներկայացնի օգոստոսի 20-ին կայանալիք Քալիֆորնիայի Pebble Beach Concours d’ Elegance մրցույթին։ 

BMW ընկերությունն այդ փառատոնին մշտապես նոր մշակումներ է ներկայացնում։ Օրինակ՝ անցյալ տարի ընկերությունը ներկայացրեց 2002 Hommage-ի նախատիպի տարբերակը։