Ֆրանսիական PSA խումբը հայտարարել է ամերիկյան General Motors կոնցերնից Opel եւ Vauxhall ընկերությունները ձեռք բերելու գործարքի փակման մասին։ Խումբը դարձավ մեծությամբ երկրորդ եվրոպական արտադրողը՝ PSA-ի շուկայական մասնաբաժինը հասել է 17 տոկոսի (այժմ այն Peugeot, Citroen, DS, Opel եւ Vauxhall ապրանքանիշերի սեփականատերն է), փոխանցում է Motor-ը։
Գործարքի արժեքը չի նշվում։ Ֆրանսիացիները նշել են, որ PSA-ի եւ Opel/Vauxhall-ի համագործակցության արդյունքը կկազմի 1.7 մլրդ եվրո՝ միջնաժամկետ հեռանկարով։
Բացի այդ, արդեն ֆրանսիացիների տիրապետության ներքո գտնվող գերմանական ու բրիտանական ավտոարտադրողները զարգացման նոր ծրագրեր են մշակում։ Այդ հարցում նրանց կօգնեն PSA խմբի մասնագետները։ Ծրագրերը կներկայացվեն 100 օր անց։




























