Չորեքշաբթի ծովային հետեւակայինների հետ հանդիպումը վերջին հանրային միջոցառումն էր, որին մասնակցում էր Էդինբուրգի 96-ամյա դուքսը որպես բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչ մասնակցում էր Էդինբուրգի 96-ամյա դուքսը, հայտնում է BBC-ն։

Բուքինհեմի պալատում ճշգրտել են, որ չնայած այսօրվանից արքայազն Ֆիլիպը պաշտոնապես «թոշակի է անցնում» ու նրա համար այլեւս չեն ծրագրվելու առանձին արարողություններ, բայց ապագայում նա կարող է երբեմն ուղեկցել իր կնոջը ցանկացած միջոցառման ժամանակ՝ ըստ իր հայեցողության։

Այն պահից, երբ նրա կինը՝ Եղիսաբեթ երկրորդը, թագադրվել է, արքայազն Ֆիլիպը 65 տարի շարունակ ուղեկցել է նրան պաշտոնական ուղեւորություններում ու միջոցառումներում՝ չհաշված անթիվ հանդիպումներն ու ժողովները , որոնք դուքսը մենակ է անցկացրել, փոխարինելով իր կնոջը։