Արեւելյան Անգլիայի Սաութենդ օդանավակայանում կալանավորվել է մի տղամարդ, ում կասկածում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ։

Reuters-ը, վկայակոչելով ոստիկանությունը, հայտնում է, որ 49-ամյա տղամարդուն կանգնեցրել են Սաութենդի օդանավակայանում ու կալանավորել՝ ահաբեկչական բնույթի գործողությունների պատրասման մեջ կասկածանքով։ Միաժամանակ ոստիկանները խուզարկություն են իրականացրել Էսեքս կոմսությունում գտնվող հասցեով։