Աբխազիայում ՊՆ-ին պատկանող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով տուժել են Ռուսաստանի 20 քաղաքացիներ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի դեսպանատնից՝ վկայակոչելով Աբխազիայի ԱՆ տվյալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ տուժել է մոտ 25 մարդ, այդ թվում ռուս զբոսաշրջիկներ, ովքեր լողում էին պահեստից ոչ հեռու գտնվող ծծմբաջրածնային աղբյուրի մեջ։ Նրանցից մի քանիսը բեկորային վիրավորում են ստացել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Պահեստը, որտեղ պայթեցվում են զինամթերքները, գտնվում է Պրիմորսկոյե գյուղում։




























