Երկու ամերիկացի զինվորականներ են զոհվել Քանդահարում ՆԱՏՕ-ի ավտոշարասյան վրա հարձակման հետեւանքով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դեւիսը, փոխանցում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնել էին, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լի բեռնատարով բախվել էր ՆԱՏՕ-ի ավտոշարասյանը Քանդահարի օդանավակայանում։ Ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել «Թալիբան» խմբավորումը։