Պորտուգալիայում երկու մարդ է զոհվել լողափին թեթեւ շարժիչով օդանավի վթարային վայրէջքի հետեւանքով։ BBC-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալմադայում, Կապարիկա լողափին։

Զոհվել են 30-ամյա տղամարդ ու մանկահասակ աղջիկ: Նրանք լողափին պառկած են եղել, երբ օդանավը վթարային վայրէջք է կատարել։ Անձնակազմի անդամները չեն տուժել, նրանց հարցաքննում են։