«Ալ Կաիդայի» զինյալները Հյուսիսային Աֆրիկայում ազատել են ՀԱՀ-ի քաղաքացուն, որին վեց տարի պահում էին Մալիում գերեվարության մեջ, հայտնում է AP-ը։

Սթիվեն ՄակԳաունը, որը ազատվել է հուլիսի 25-ին, առեւանգվել էր 2011-ին, Տիմբուկտուի հանրակացարանից։ Նա ունի նաեւ բրիտանական քաղաքացիություն։ «Մեծ անակնկալ էր, երբ Սթիվենը դռնից մտավ ներս»,- ասել է նրա հայրը՝ Մալքոլմը լրագրողներին։  «Նա նախկինի պես ուժեղ էր թվում»։

ՀԱՀ-ի միջազգային կապերի հարցերով նախարար Մայթ Նկոանա Մաշաբեյնը հայտնել է, որ կառավարությունը փրկագին չի վճարել պատանդի համար։