Porsche ընկերությունը սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսալոն է բերելու 911-ի Speedster տարբերակը, հայտնում է Motor-ը։
Նորույթի մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն, սակայն ամենայն հավանականությամբ այն մեծամասամբ նման է լինելու նախորդ 911 Speedster-ին։ 2010-ին ցուցադրված տարբերակը տարբերվում էր 911 կաբրիոլետի համեմատ ավելի ցածր առջեւի ապակով, նաեւ ավելի լայն ետեւի թեւերով։




























