ՀԴԲ-ն կալանավորել է կիբերանվտանգության հարցերով փորձագետին, որը օգնել էր չեզոքացնել WannaCry վիրուսը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մարշալների ծառայությունը։
Բրիտանացի փորձագետ Մարկուս Հաթչինսն էր նկատել այն «անջատիչը», որն օգնել է անջատել WannaCry վիրուսը։ Նրան ձերբակալել են ՀԴԲ աշխատակիցները Նեւադայում այն բանից հետո, երբ տասնյակ հազարավոր հաքերներ հավաքվել են Լաս Վեգասում ամենամյա համաժողովի, հայտնել է ԱՄՆ մարշալների ծառայության մամուլի քարտուղարը։ «Մենք գիտենք, որ նա կալանավորված է»,- ասել է նա հեռախոսային հարցազրույցում՝ հրաժարվելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։ «Սա ոչ թե մեր գործն է, այլ ՀԴԲ-ի»։
WannaCry վիրուսը վարակել էր հարյուր հազարավոր համակարգիչներ ու խափանումներ առաջացրել ավելի քան 150 երկրների ընկերությունների, խանութների, հիվանդանոցների ու դպրոցների աշխատանքում ։



























