Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեում գողացել են Բուդդայի հսկայական արձանը, որը կես տոննա էր կշռում։ Արձանը գողացվել է տաճարից, հայտնում է BBC-ն։
Բրոնզե արձանը, որը 1․5 մետր բարձրություն ու 1․2 մ լայնություն ունի, Թաիլանդն էր նվիրել Գաբորոնեին1996-ին։ Այն տաճարից դուրս բերել հնարավոր էր առնվազն 8 մարդու ուժերով։ Տեղի բնակիչները համարում են, որ գողերը կարող էին կարծել, որ արձանը ոսկեզօծ է։ Արձանի արժեքը 24 500 դոլար է։




























