Ֆրանսիական առոգանությունը երկրորդ անգամ ճանաչվել է ամենասեքսուալն աշխարհում։ Ամենազգայուն առոգանության վարկանիշային աղյուսակում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են իտալականն ու իսպանականը։ Առաջատարների հնգյակում է հայտնվել նաեւ գերմանական եւ պորտուգալական առոգանությունը։

Հետազոտությունն անցկացրել են լեզուների ուսումնասիրության համար նախատեսված Babbel հավելվածը ստեղծողները՝ 15000 օգտատերերի շրջանակում։ Ստացված տվյալների համաձայն՝ 63 տոկոս ավստրալացիներ, 47 տոկոս իտալացիներ եւ 43 տոկոս ամերիկացիներ ֆրանսիական առոգանությունը համարում են ամենասեքսուալն աշխարհում։ Այս մասին հաղորդում է RFI-ն՝ վկայակոչելով Le Figaro-ն։

Ամենից ոչ սեքսուալների թվում են լեհական առոգանությունը, նրան հետեւում են ռուսականը, դանիականն ու թուրքականը։