Toyota ու Mazda ավտոմոբիլային կորպորացիաները հայտնել են, որ մտադիր են գործարան կառուցել ԱՄՆ-ում, նաեւ սկսել էլեկտրամոբիլների համար տեխնոլոգիաների համատեղ մշակում, հայտնում է Reuters-ը։
Գործարանը ենթադրաբար կբացվի մինչեւ 2021թ։ Շինարարությունը կարժենա 1․6 մլրդ դոլար։ Ձեռնարկությունը թողարկելու է տարեկան մինչեւ 300 հազար մեքենա, այնտեղ կկարողանա աշխատել մինչեւ չորս հազար մարդ։
Toyota-ն գործարանում կթողարկի Corolla մոդելը, իսկ Mazda-ն՝ նոր քրոսօվերներ, որոնք նախատեսված են հյուսիսամերիկյան շուկայի համար։




























