Ֆլորենցիայում Ուֆֆիցի պատկերասրահը ստիպված է եղել փակվել օդորակիչ համակարգի անսարքության պատճառով։ AP-ի փոխանցմամբ, Ֆլորենցիան Իտալիայի ամենաշոհ քաղաքներից մեկն է համարվում։ Սակայն աֆրիկյան ջերմային ալիքն ավելի դաժան է դարձրել շոգը։
Պատկերասրահի ղեկավարությունը հայտնել է, որ տեխնիկական մասնագետները աշխատում են, որպեսզի վերանորոգեն օդորակիչ համակարգը։ Այցելուների հարմարավետությունից բացի ջերմաստիճանի հսկողության համակարգերը նաեւ կենսականորեն կարեւոր են արվեստի գլուխգործոցների պահպանման տեսակետից։
Ըստ կանխատեսումների՝ Ֆլորենցիայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 40 աստիճան։




























