Ինդոնեզիան ոստիկանական ուժեր ու զինվորներ է հատկացրել մակակաների դեմ պայքարի համար, որոնք ահաբեկում են բնակիչներին Յավա կղզում, գողանալով ուտելիք ու հարձակվելով տարեց մարդկանց ու երեխաների վրա, հայտնում է Reuters-ը։
Երկարապոչ մակակաները աստիճանաբար ավելի հանդուգն են դառնում մարդկանց հանդեպ Կենտրոնական Յավայում։ Ոստիկանության տվյալներով, կապիկները այստեղ հայտնվել են մոտ մեկ ամիս առաջ։ Դրանք գողանում են ուտելիք ու հարձակվում տեղի բնակիչների վրա։ Հարձակման հետեւանքով տուժել է 11 մարդ, այդ թվում մեկ երեխա։ Ոստիկանությունը մտադիր է ծուղակներ օգտագործել ու մակականերին անտառ վերադարձնել, նաեւ սպանել կենդանիներին՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Իսկ կենդանիների պաշտպանները հայտնել են, որ անտառահատումներն են մակականերին ստիպում հակամարտել մարդկանց հետ, իսկ դրանց սպանությունն անընդունելի է։ Իսկ կենդանիների հարձակումները նրանք բացատրում են սնունդ հայթայթելու պահանջով։




























