Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, Աստանայում  պաշտոնական Բաքվի բոլոր նախաձեռնությունների ձախողումից հետո փորձում է ներկայացնել, թե ամեն ինչ կարգին է։ Նա կատարված ամեն  բան ցանկացել է ներկայացնել Բաքվի համար նպաստավոր լույսի տակ։

«Աստանայում կայացած գագաթաժողովի շրջանակներում մենք ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համապատասխան սկզբունքային հայտարարություններ բարձրաձայնեցինք»,- հայտարարել է Ազիմովը եւ միանգամից ստիպված է եղել հիշեցնել. «Մենք մեր նպատակին հասնելու համար արել ենք անհրաժեշտ բոլոր քայլերը՝ հասնելով սկզբունքային նշանակություն ունեցող  համատեղ հայտարարությունների»։