Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի եւ 4 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 17 շահումով խաղի, 5 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 21 շահումով խաղի, 4 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով` շահումով խաղի, խաղատան եւ վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաեւ տուգանք` համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 16 մլն եւ 700 հազար դրամի չափով, 25 շահումով խաղի, 5 խաղատան եւ 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
Նույն ժամակաահատվածում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 935 մլն դրամի չափով պետական տուրք, որից 410 մլն դրամը` շահումով խաղերի, 225 մլն դրամը` խաղատների, 300 մլն դրամը` վիճակախաղերի գծով:
2010թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 11 խաղատան եւ 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:





























