Ամերիկյան General Motors ավտոարտադրողը ղեկի կառավարման հետ կապված խնդիրների պատճառով շուրջ 800 հազար Chevrolet Silverado 1500 եւ GMC Sierra 1500 ավտոմեքենա է հետ կանչում: Այս մասին գրում է AP-ն:
Ընկերությունում հաղորդել են, որ այդ ավտոմեքենաների ղեկի էլեկտրական արագացուցիչը կարող է ժամանակավորապես շարքից դուրս գալ, հատկապես ոչ մեծ արագությամբ մանեւրումների ժամանակ: Դրա պատճառով վարորդը կարող է կորցնել մեքենայի կառավարումը:
Հետ են կանչվելու 2014 թվականի արտադրության մոդելները: Մեքենաների մեծ մասաը վաճառվել է ԱՄՆ-ում, շուրջ 100 հազարը՝ այլ շուկաներում:




























