Aston Martin Vulcan ավտոմեքենան ԱՄՆ-ում կրկին աճուրդի կհանեն: Անգլիական մեքենան ծրագրում են վաճառել նվազագույնը 2 մլն դոլարով, հաղորդում է Oane-ը:

Մեքենան թողարկվել է սահմանափակ քանակությամբ: Ներկայում աշխարհում այս մոդելի ընդամենը 50 մեքենա կա: Վաճառքի հանված մեքենան մանուշակագույն է:

Aston Martin Vulcan-ը հզոր՝ 820 ձիաուժանոց 12 մխոցով V-աձեւ շարժիչ ունի: Այս մեքենան, ըստ էության, մրցարշավային է, սակայն երբեք ավտոարշավների չի մասնակցել, քանի որ թողարկված մեքենաները մասնավոր հավաքածուներում են եղել:

Վաճառքի հանված մեքենայի վազքը կազմում է ընդամենը 100 մղոն: Աճուրդի կազմակերպիչները ենթադրում են, որ մեքենան կհաջողվի վաճառել շուրջ 3.3 մլն դոլարով, սակայն մեկնարկային գինը 2 մլն է: