James Edition պորտալը հայտարարություն է հրապարակել հազվագյուտ Ferrari-ի վաճառքի մասին, խոսքը Sergio հատուկ մոդելի մասին է, որը ընդամենը վեց նմուշով է թողարկվել։ Երկու տարեկան մեքենան հինգ միլիոն դոլար է գնահատվել։ Ընդ որում նոր մեքենայի արժեքը, ոչ պաշտոնական տվյալներով, կազմում էր մոտ երեք միլիոն դոլար, գրում է Motor-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Sergio-ն Նիդեռլանդներում է գտնվում։ Մեքենայի վազքը կազմում է ընդամենը 118 կմ։




























