Infiniti ճապոնական ավտոարտադրողը ներկայացրել է կոնցեպտուալ մեքենայի անոնսը, որը կցուցադրվի Փեբլ Բիչի (ԱՄՆ) նրնագեղության մրցույթում, փոխանցում է Lenta-ն։

Մրցույթում կներկայացնեն փորձանական էլեկտրոքարը, որը արտաքինից հիշեցնում է 1940-ականների մրցարշավային ավտոմեքենաները։ Տեխնիկական հնարավորությունները կբացահայտվեն շնորհանդեսից հետո՝ օգոստոսի 17-ին։  Հայտնի է միայն, որ մեքենան մեկտեղանոց է, բաց խցիկով ու «կաթիլաձեւ» թափքով։

Մեկ այլ ընկերություն՝ Mercedes-Benz-ը, մրցույթին կներկայացնի Vision Mercedes-Maybach 6-ի բաց տարբերակը։