Mitsubishi Motors ընկերությունը ներկայացրել է նոր մոդել՝ Xpander անվանումով  (անգլերեն Expander՝ «ընդլայնիչ» բառից)։  Դա յոթտեղանոց ավտոմեքենա է, որն արտադրողն անվանում է քրոսվեն, այսինքն մինիվեն՝ ամենագնացի դիզայնի տարրերով ու 20 սանտիմետրանոց քլիրենսով։ Մեքենայի պրեմիերան կայացել է Ինդոնեզիայի Ջակարտայի ավտոմոբիլային շուի ժամանակ, հայտնում է Motor-ը։

Նորույթի երկարությունը կազմում է 4475 մմ, լայնությունը ՝ 1750 մմ, իսկ բարձրությունը՝ 1700 մմ։ Երկրորդ շարքում նստատեղերը դասավորված են 60։40 համամասնությամբ, իսկ երրորդում՝ 50։50։ Բացի դրանից, կենտրոնական նստատեղի թիկնակը կարելի է մյուսնեից առանձին դնել՝ մեծացնելով տարածությունը։

Սալոնում նաեւ կա շշերի համար 16 հենակ, իրերի համար գաղտնի բաժին՝ սարքերի պանելում, 12 վոլտանոց վարդակներ ու սմարթֆոնների համար հատուկ տեղեր նստատեղերի յուրաքանչյուր շարքում, նաեւ կլիմատ կոնտրոլ՝ հզորության ութ կարգավորումներով՝ առջեւի ուղեւորների ու չորս կարգավորումներով ետեւի ուղեւորների համար։

Քրոսվենը սարքավորված է 105 ձիաուժ հզորության բենզինային շարժիչով, որն աշխատում է հինգ աստիճանանաոց փոխանցման մեխանիկական տուփով կամ «ավտոմատով»։ Մոդելը կարող է լինել միայն առաջնահաղորդ։